«ԱՍՊԻՐԻՆԸ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ

«Ասպիրինը» երեխաների համար կարող է չափազանց վտանգավոր լինել

Մինչեւ 12 տարեկան երեխաների համար «Ասպիրինը» հակացուցված է ոչ միայն գրիպի, այլ նաեւ որեւէ այլ հիվանդության դեպքում։ Այս մասին հայտարարել է բժիշկ թերապեւտ Իրինա Յարցեւան՝ «Զվեզդա» հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում։ Բժիշկ Յարցեւան բացատրել է, որ վիրուսային ինֆեկցիան ացետիլասացիլային թթվի հետ կարող է ախտահարել երեխայի լյարդը ու առաջացնել Ռեյի համախտանիշ։

Նա նաեւ հայտարարել է, որ սխալ է այն տարածված կարծիքը, թե «Ասպիրինը» կարող է օգնել խումարաթողի ժամանակ։ Նա ասել է, որ պրեպարատը ավելի ուժեղացնում է տոքսիկ ազդեցությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: