Առողջական 9 խնդիրներ, որոնց մասին զգուշացնում են մեր ձեռքերը

Մեր օրգանիզմը միշտ է հուշում է մեզ մեր առողջական խնդիրների մասին: Պարզաբանում ենք, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող են զգուշացնել մեզ մեր ձեռքերը:

1. Ցուցամատի և բութ մատի ցավերը

Ցուցամատի, բութ մատի և միջնամատի ցավերը, թմրածությունը և ծակոցները կարող են դաստակի ներքին բորբոքումների հետևանք լինել: Բորբոքումները ճնշում են նյարդը, ինչն էլ տհաճ երևույթների պատճառ է դառնում: Այդ խնդրին հաճախ բախվում են ձեռքերի միատեսակ շարժումներ անողները, օրինակ՝ ստեղնաշարով աշխատողները կամ դաշնամուր նվագողները:

2. Վերքերի ուշ լավացում

Ձեռքերի վրա կապտուկների և կտրվածքների ուշ վերականգնումը վկայում է շաքարային դիաբետի մասին: Եթե դրանից բացի դուք նաև անընդհատ քաղցի և ծարավի զգացողություն կամ ձեռքերի և ոտքերի թմրածություն, ծակոցներ եք զգում, ուրեմն պետք է անպայման դիմել բժշկի՝ արյան մեջ շաքարի քանակությունը ստուգելու համար:

3. Մատների գույնի փոփոխություն

Պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ ցրտահարություն, սթրես, ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Դրանք թերևս անվտանգ են, իսկ եթե մատների գույնի փոփոխությունը ուղեկցվում է ցավերով, ծակոցներով, ուրեմն պետք է դիմել մասնագետի օգնությանը. հնարավոր է՝ դրանք պայմանավորված են ողնաշարի, անոթների կամ մաշկային խնդիրներով:

4. Քրտնարտադրության բարձրացում

Հաճախ ձեռքի ափերը քրտնում են ամենահասարակ պատճառներից՝ հուզվածություն, շոգ եղանակ: Իսկ եթե քրտնարտադրությունը չափից շատ է, դա կարող է ափերի հիպերհիդրոզի նշան լինել:

5. Եղունգների կոտրտվելը

Ջրի հետ անընդհատ շփումը, լվացող և կենցաղային այլ քիմիական միջոցները կարող են եղունգների կոտրտման պատճառ դառնալ: Եղունգների շարտավորումը կարող է նաև պայմանավորված լինել վահանաձև գեղձի խնդիրներով:

6. Սառը ափեր

Եթե ձեր ձեռքերի ափերը անընդհատ սառչում են, և մաշկի գույնը փոխվում է, անհապաղ դիմեք բժշկի: Դա կարող է պայմանավորված լինել նյարդային համակարգի և արյան շրջանառության հետ կապված խնդիրներով:

7. Մատների դող

Լարվածությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող են մատների դող առաջացնել, որը անհետանում է հանգստանալուց հետո: Սակայն առանց պատճառի դողը կարող է օրգանիզմում վիտամին B1-ի, B6-ի, B12-ի և E-ի պակասի հետևանք լինել:

8. Փքվածություն

Ձեռքերի փքվածությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ շոգ եղանակից մինչև օրգանիզմում աղի ավելցուկը: Դրանցով պայմանավորված փքվածությունը շատ արագ է անցնում, իսկ եթե այդ երևույթը միշտ է կրկնվում, հնարավոր է հոդերի բորբոքման հետևանք լինի:

9. Եղունգների գույնի փոփոխություն

Հեմոգլոբինի ցածր մակարդակը կամ անեմիան բնութագրվում է եղունգների կապտուկով, ձեռքերի թուլությամբ կամ վերջույթների ցավով և ծակոցներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: