Ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը… Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան…Վազգեն Զոհրաբյանի վերլուծությունը

Վազգեն Զոհրաբյանը գրում է. Դեպքերը շատ արագ են զարգանում Երուսաղեմի շուրջը։ Իսրայելապաղեստինյան կոն ֆլիկտի վրա իր ձեռքերն է տաքացնում Թուրքիան։ Դեռ անցած տարի էի ասել, որ Արցախում իր հարցերը լուծելուց հետո Էրդողանն իր ձեռքերը պարզելու է դեպի սուրբ քաղաքը։ Եվ հենց անցած տարի էր, որ նա հայտարարեց, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է։

Կամաց֊կամաց, թե արագ֊արագ, սակայն ուրվագծվում է աստվածաշնչյան մարգարեությունը. Թուրքիան գլխավորում է հակաիսրայելական կոալիցիան ու հակաքրիստոնեական դաշինքը։ Եթե դեպքերն այդ սցենարով զարգանան, ապա չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ռազ մական ներկայություն ապահովի գոնե պաղեստինյան հատվածում, իհարկե, եթե ԱՄՆ֊ն թույլ գտնվի։

Մայիսի 9-10-ը Երուսաղեմի ազատագ րության և հրեական վերահսկողության հաստատման տոնակատարություններն էին։ Կարծես աստվածային նախախնամությամբ նույն օրերն էլ վերաբերում էին Շուշիին։ Եվ կարծես լուծելով Շուշիի վերահսկման հարցերը, Էրդողանը փորձում է նման մի սցենար օգտագործել Երուսաղեմի հետ կապված, ինչն էլ հղի է ապոկալիպտիկ իրադարձություններով։

Այնպես որ, խոսելով Թուրքիայի մասին, մենք խոսում ենք ներկա դարաշրջանի Նեռի քաղաքական համակարգի մասին, որն իր ամբողջ էությամբ հակաքրիստոսական համակարգ է։ Ինձ համար և ըստ Աստվածաշնչի, Երուսաղեմը աշխարհի քաղաքական և հոգևոր իրադարձությունների զարկերակն է։ Ցանկացած իրադարձություն այդ քաղաքի շուրջ որոշիչ է լինելու ամբողջ աշխարհի համար, ու այդպես է ասում Աստվածաշունչը։

Հայտնի է, որ Գազայից հարյուրավոր հրթ իռներ են թռչում Իսրայելի բնակավայրերի վրա, և կարո՞ղ եք պատկերացնել, եթե այդ հրթ իռներից մեկը «պատահական» ընկնի Տաճարի սրբազան սարի վրա գտնվող Ալ Աքսա մզկիթի վրա ու այն ավերի։ Դե, այդ օրվանից և սկսեք ժամանակ պահել և շունչներդ պահել։

Այնպես որ աղոթքով հետևենք դեպքերի հետագա զարգացմանը։ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղության քաղաք, ամենևին չունի խաղաղություն և չի էլ ունենա, մինչև չգա Խաղաղության իշխանը՝ հրեաների բաղձալի ու սպասելի Մեսիան և մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: