Հայտնի է, թե որքան է Քիմ Քարդաշյանը երեխաների դայակների համար տարեկան ծախսում

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց չորս երեխաների համար գումար չեն խնայում։ Ամուսինները հաճախ շատ զբաղված են, այդ իսկ պատճառով նրանց ծախսերի մեծ մասը կազմում է երեխաների դաստիարակների վարձատրությունը։

Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ընկերները հաստատում են, որ նորածին որդու՝ Պսալմայի համար արդեն վարձել են երեք դայակ։ Եւս մի քանի բեյբիսիթեր խնամում եմ հնգամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին եւ մեկամյա Չիկագոյին։
Հայտնի է, որ Քարդաշյանների մոտ աշխատում է այնպիսի թիմ, որի անդամները պատրաստ են օրվա ցանկացած ժամի արձագանքել հեռախոսազանգի։ Սրա համար զույգն ամեն ամիս վճարում է 50 հազար դոլարից 100հազար դոլար․․․

Երեխաներին համար նախատեսված աշխատակիցների վճարը տարեկան կազմում է 1,5 միլիոն դոլար․ չհաշված այլ ծառայություները՝ օգնականներ, անձնական մարզիչներ եւ խոհարարներ։
Զարմանալի չէ, որ Քարդաշյանն այդպիսի որոշում է կայացրել։ Զույգի մյուս երեք երեխաները՝ Նորթ Ուեսթը, Սեյնթ Ուեսթը եւ Չիկագո Ուեսթը, եւս ունեն իրենց ապրանքանիշերը։ Դրանք ներկայացվել են փետրվարի 12-ին։ Աստղային ծնողներն այդ կերպ ցանկանում են երեխաներին պաշտպանել նրանց անվան՝ ապագայում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից օգտագործումից։

Понравилась статья? Поделиться с друзьями: