Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»

Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

 

«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», — ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:

Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: