Բթամատի կոճից ազատվելու լավագույն միջոց․․․

Բթամատի կոճը շատ կանանց է ստիպում տառապել:

Առաջացող կոճի ուղեկիցներն են ցավը քայլելիս, կոշիկ կրելիս անհարմարավետությունը, ոտքի տգեղ տեսքը, մատների դեֆորմացիան: Կոճի առաջացման պատճառները տարբեր են, այն կարող է առաջանալ նեղ կոշիկ կրելու հետևանքով, սխալ սնվելու հետևանքով, դրա առաջացմանը նպաստում է նաև հարթաթաթությունը, ռևմատիզմը, նաև ժառանգականությունը: Դրանից ազատվելու համար գոյություն ունեն ոսկրակոշտուկի ֆիքսատորներ, որոնք պետք է կրել տևական ժամանակ, իսկ խորացած դեպքերում նշանակում են վիրահատություն:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է բուժման այլ տարբերակներ;

Երկու ամսվա ընթացքում կարելի է ազատվել բթամատի կոճից այս թուրմի օգնությամբ: 5 մեծ դափնու տերևի վրա լցնել 100 մլ օղի և թողնել 1 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ պետք է թափահարել: Ոտքերը պահել տաք ջրում, որի մեջ պետք է լուծել սոդա, 1 ճաշի գալ սոդա 3 լ ջրի համար: Այնուհետև կոճի վրա դնել այդ թուրմով թրջված թանզիֆ և գուլպա հագնել:

Կոճից օգնում է ազատվել նաև հետևյալ միջոցը: 5 հաբ ասպիրինը մանրացնել և վրան լցնել 10 մլ յոդ: Ստացված խառնուրդը քսել կոճի հատվածում:

Ցավը և բորբոքումը օգնում է հանել յոդով ցանցը: 30 օր շարունակ ոտքերը պահել տաք ջրում, այնուհետև կոճի հատվածում յոդով ցանց նկարել:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կոճից ազատվելու համար նաև հետևյալ միջոցը: Վերցնել կիտրոնի հյութի և յոդի 1:1 հարաբերությամբ խառնուրդ: 30 օր խառնուրդը քսել կոճի հատվածում:

Понравилась статья? Поделиться с друзьями: